«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Կրթական գործընթացը հեռավար ձեւաչափով կարող է հեռանկարային լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով մարտի 13-ից փակվեցին ուսումնական հաստատությունները։ Ստեղծված իրավիճակում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործարկեց «heravar.armedu.am» հեռավար կրթության հարթակը։ Այստեղ տեղադրված են տեղադրված մի շարք առցանց ռեսուրսներ եւ գործիքներ հեռավար կրթությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Հարթակը մշակվել է նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության եւ հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այն ուսուցիչների համար, որոնք կարիք ունեն բարելավելու հեռավար կրթության հմտությունները, մարտի 20-ից մեկնարկել է երկշաբաթյա հեռավար դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու «Moodle» համակարգում աշխատելու հմտություններ, որի օգնությամբ կկարողանան ստեղծել եւ վարել հեռավար դասընթացներ. «Այն, ինչ մշտապես արել ենք տարիներ շարունակ, այս փուլում իրականացնում ենք ավելի արագացված տեմպերով։ Դիմողները շատ-շատ են»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան