Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 235-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման դեպք: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- ասաց Փաշինյանը

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Հայերեն English Français Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ