Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների մասով գործում է նույն ընթացակարգը՝ մեքենան ժամանում է ԻԻՀ-ից, Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ։ Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Հայաստանի Հանրապետություն՝ Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- նշեց Սիմոնյանը։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է, ապաքինվածների թիվը՝ 2:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հվանդանոցից: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան