Տարածաշրջանային

Վրաստանն ուժեղացրել է ռիսկային երկրներից եկած բեռնատարների վերահսկողությունը

5 րոպեի ընթերցում

Վրաստանն ուժեղացրել է ռիսկային երկրներից եկած բեռնատարների վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությանը։

«Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․

1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում,

Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման,

Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար):

2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։

Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)

Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։

«Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն:

Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով:Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ: Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում