Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանում ՀՀ դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հարցը դրվել է Խորհրդարանի քվեարկությանը:
Կարդացեք հոդվածը` Русский