Արցախ

Արցախում նոր կորոնավիրոսով վարակի դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Արցախում նոր կորոնավիրոսով վարակի դեպք չի գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում առ այսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգողմիջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից, նոր կորոնավիրուսային վարակի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում