Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, ըստ որի մինչև 2020 թվականի փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեր 100 նոր ավտուբուս։

«Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը և փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական հանգամանքներից ելնելով։

«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։ Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին