1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել մայիս ամսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հույս է հայտնել, որ եթե հասարակությունը հետևի վարակի տարածման դեմ պայքարին ուղղված հորդորներին և մնա տանը, ապա հնարավոր է, որ Սերիա Ա-ն կվերսկսվի մայիսին:
Իտալիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջինԿենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհումկորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: Հայաստանում կորոնավիրուսովվարակման դեպքերի թիվը 102 է, որոնցից 1 հոգի բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: