Տնտեսություն

Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի Տնտեսական ազատության ինդեքսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բարելավել է դիրքերը Heritage Foundation-ի Տնտեսական ազատության ինդեքսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:

Շեշտվել է, որ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում հիմնականում կայուն մակարդակի վրա էր, իսկ վերջին երկու տարում նկատելի էր ՀՆԱ-ի աճ. կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, խթանում է արտահանումը և արտաքին ներդրումների աճը հետագա տնտեսական զարգացման նպատակով, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավական արդյունավետությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում