Կհաղթահարենք միասին. Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քարդաշյանը գրառում է կատարել իր «Ֆեսբուք»-ի էջում և «Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում:

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը:

Նա նկատել է վիրուսը չի տարբերակում ռասսա, տարիք, սեռ: «Սա վերաբերվում է բոլորին և մենք սրա միջով կանցնենք միասին»,-գրել է Քարդաշյանն ու բոլորին ուղարկել իր սերն ու ընտանիքի աղոթքները:

Նոր տիպի կորոնավիրուսը տարածվել է աշխարհի շատ երկրներում: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Հայերեն English

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP