Սպորտ

Copa America-ն ևս հետաձգվեց 12 ամսով

1 րոպեի ընթերցում

Copa America-ն ևս հետաձգվեց 12 ամսով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով շարունակվում են հետաձգվել սպորտային մի շարք մայրցամաքային մրցաշարերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի նախատեսված ֆուտբոլի Copa America-ն ևս հետաձգվեց, ինչպես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այն նույնպես կկայանա 12 ամիս անց` 2021 թվականին: Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան նման որոշումը է կայացրել` ներքին առաջնությունները ավարտին հասցնելու համար:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 187 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 72 է, որոնցից 1 հոգի բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում