Հասարակական

Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է․ նիստը չի կայացել

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է․ նիստը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսերի գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չի կայացել։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, դատարանից փոխանցել են, որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է։

Մարտի 17-ին պետք է քննարկվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Քոչարյանի փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում