Տնտեսություն

Հայաստանի բանկային համակարգը կայուն է, որևէ խնդիր չկա. Արթուր Ջավադյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկային համակարգը կայուն է, որևէ խնդիր չկա. Արթուր Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ դրա մասին նաև փաստերն են խոսում: «Մի քիչ սկզբում տարբեր հայտարարությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է»,-ասաց Արթուր Ջավադյանը:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակելու հանգամանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում