Հասարակական

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն

1 րոպեի ընթերցում

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում2020թվականիմարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-նհայտարարվել է արտակարգ դրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում