Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 15 հազարի

1 րոպեի ընթերցում

 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 15 հազարի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում առնվազն 129 մարդ Է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել Է 853-ի, վարակված Է 14 հազար 991 մարդ: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկվանից մինչեւ այսօր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 1053 դեպք, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ հասել Է 14 հազար 991-ի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել Է 129 մարդ, զոհերի թիվը հասել Է 853-ի»,-գրել Է նա Twitter-ում, հայտնելով 4996 մարդու ապաքինման մասին: Նույն տեղեկատվությունը IRINN հեռուստաալիքի եթերում հրապարակել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում