Հասարակական

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին այս օրերին անձնվիրաբար աշխատելու համար

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին այս օրերին անձնվիրաբար աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին՝ իրենց պարտականություններն ըստ արժանվույն կատարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին շարունակում են անձնվիրաբար կատարել իրենց մասնագիտկական պարտականություններն առավել ծանրաբեռնված ռեժիմով: Առողջություն եմ մաղթում բոլորին, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում»,-նշել է Մարությանը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։

Քաղաքացիները բուժաշխատողներին իրենց շնորհակալությունն են հայտնել մարտի 15-ին կազմակերպված ֆլեշմոբով՝ շենքերի պատուհաններից մի քանի րոպե ծափահարելով նրանց: Սոցիալական ցանցերում բազմաթիվ աջակցող գրառումներ են կատարվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում