Հասարակական

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նա նշել է, որ մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

«Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով»,-ասված է գրառման մեջ:

Ստեփանյանը հավելել է, որ զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածդեպքերիթիվըհասելէ30-ի,մեկուսացվածէավելիքան300քաղաքացի:Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածառաջինդեպքըգրանցվելէրմարտի1-ին:ՔաղաքացինՀայաստանէրեկելԻրանից:ԿորոնավիրուսովվարակվածներիթվումգերակշռումենԷջմիածնիբնակիչները,քանիորԻտալիայիցվերադարձածևվարակվածմիկինմասնակցությունէրունեցելնշանադրությանարարողությանուսերտշփումունեցելմեծթվովմարդկանցհետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում