Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը կխրախուսվի կառավարության կողմից

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը կխրախուսվի կառավարության կողմից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից խրախուսական պարգևի կարժանանա Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշում եմ կայացրել, որ խրախուսական որևէ պատվոգրով պետք է պարգևատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ շատ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբին, հանձնաժողովին, որոնք այս օրերին օր ու գիշեր աշխատել են:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում