Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին ավելի քան 300 մեր հայրենակից մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել: Մենք քննարկեցինք և որոշեցինք, որ առայժմ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, ժամը 15:00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում