Հասարակական

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց չափազանցված գնումներ չանել, քանի որ Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:

«Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք: Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում