Սպորտ

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրիհիվանդանոցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Ռոնալդուն մտադիր էվճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել բժիշկներին և սպասարկող անձնակազմին: Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ«Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերիվերջինԿենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպեսպանդեմիա:Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում