Հասարակական

Հայաստանում մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը նվազելու է 12-14 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը նվազելու է 12-14 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը 12-14 աստիճանով նվազելու է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից:

Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանում՝ մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում