Հասարակական

Հայաստանում բուհերից մեկն անցնում է առցանց ուսուցման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, ՀՊՄՀ կրթական գործընթացների կառավարման վարչությունը ուսումնասիրելով աշխարհի առաջավոր բուհերի փորձը, ինչպես նաև ուսումնական գործընթացում պարապուրդ չունենալու նպատակով առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին ու ամբիոններին վերակառուցել կրթական գործընթացը և ամբողջությամբ անցնել առցանց, հեռավար ուսուցմանը։

ՀՊՄՀ-ն « Google Classroom» էլեկտրոնային ուսումնական հարթակում ունի բացառիկ հնարավորություն լրացնելու բաց թողնված նախորդ պարտադրված արձակուրդի դասախոսությունները և շարունակելու ուսումնական գործընթացը համաձայն դասընթացների նկարագրերի թեմատիկ տրոհման։

Առաջարկում ենք իրավիճակին համապատասխան շտապ վերաձևակերպել հարթակում դասընթացների էջերը, ընձեռնել ուսանողին հնարավորություն առցանց ստանալու թեմանները յուրացնելու համար անհրաժեշտ դասախոսությունների, գրականության աղբյուրների մասին լիարժեք տեղեկատվություն, սահմանել անհրաժեշտ առաջադրանքների կատարման համար ժամկետներ»,- նշված է հայտարարությունում:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք:

Հայերեն

Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը

Բռնությունը, ցանկացած դրսևորմամբ, անընդունելի է. Քաղաքապետարանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին

Ծառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի

Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը

ԱԶԲ-ն 236 մլն եվրոյի չափով կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցումը

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրաեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Քննարկվում է շտապօգնության մեքենաներին տեսախցիկների տեղակայման հարցը. նախարարը՝ բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերի մասին

Նույնականացման քարտ ստանալու դիմումների թիվը հասել է 151 հազարի. թողունակությունը կկրկնապատկվի նոր սարքավորումների հաշվին

ՄԻՊ–ն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին

Հայաստանը դեսպանություն կբացի Օմանի Սուլթանությունում. կառավարությունը հաստատեց համապատասխան նախագիծը