Հայաստան

ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը գիտական ներուժի զարգացման և կրթական ծրագրերի առաջմղման գործում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ գիտելիքահենք և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում