Հայաստան է այցելել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պատվիրակությունը մարտի 11-ից 13-ն այցելել է Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում երկկողմ քննարկումներ են անցկացվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայությունում:
Կարդացեք հոդվածը` Русский