Քննարկվել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ «Կանաչ համաձայնագրի» համատեքստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-Հայաստան Էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով վեցերորդ ենթակոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ից 12-ը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՄ «Կանաչ համաձայնագրի» համատեքստում, որի նպատակն է մինչև 2050 թվականը՝ Եվրոպան դարձնել ածխածնի չեզոք մայրցամաք: Ենթակոմիտեի կողմից արձանագրվել է առաջընթաց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ԵՄ չափանիշների մոտարկման ուղղությամբ՝ ենթակոմիտեի տիրույթում ընդգրկված ոլորտներում, այդ թվում այն ոլորտներում, որտեղ նախատեսվում է խորացնել համագործակցությունը ԵՄ տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով: Կորոնավիրուսի ներկա համաճարակի պատճառով հանդիպումն անցկացվեց Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ԵՄ կողմը ղեկավարում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Այս տարի առաջին անգամ ենթակոմիտեի հանդիպմանը հաջորդեցել են ԵՄ-Հայաստան ավելի խորացված փորձագիտական խորհրդակցություններ՝ ըստ 2019 թվականի նոյեմբերին ԵՄ-Հայաստան Գործընկերության հանձնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության: Նշյալ առաջին խորհրդակցություններն անցկացվել են օդի և ջրի որակի թեմատիկ ուղղություններով:

Հայերեն العربية English Русский

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով