Տարածաշրջանային

Իրանի ղեկավար Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ Է կորոնավիրուսի կասկածանքով. Irib

2 րոպեի ընթերցում

Իրանի ղեկավար Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ Է կորոնավիրուսի կասկածանքով. Irib

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ Է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով: Այդ մասին հայտնել Է Irib հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Վելայաթին իրեն լավ Է զգում, նրա վիճակը բարելավվում Է: Այլ մանրամասնություններ չեն ներկայացվում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում Է 10 հազար 75, գրանցվել մահվան առնվազն 429 դեպք: Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, Նախօրյակին Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին հայտնել Է, որ կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել Է: Նախարարն իր ենթակային շնորհավորել Է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել Է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում