Տարածաշրջանային

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի 1969 թվականին ծնված քաղաքացին, ով վերադարձել է Իրանից, մահացել է կորոնավիրուսից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Report-ը:

Հետազոտության ընթացքում նրա մոտ հայտնաբերել են համակարգային կարմիր գայլախտ և կորոնավիրուս: Երկու հիվանդությունների պատճառով կնոջ մոտ նկատվել է իմունիտետի կտրուկ նվազում, որի հետևանքով կտրուկ վատթարացել է նաև թոքերի աշխատանքը: Չնայած բժիշկների ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

Նրա հարազատները, այդ թվում ընտանիքի անդամները, մեկուսացվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում