Տարածաշրջանային

Իրանը բոլոր պատժամիջոցների չեղարկում է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

Իրանը բոլոր պատժամիջոցների չեղարկում է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտարարելէ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Իրանի ԱԳ նախարար (Մոհամադ Ջավադ) Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում, որի կրկնօրինակներն ուղարկվել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եւ բոլոր երկրների արտաքին գործերի նախարարներին, նշել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները հանելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- գրել Է Մուսավին Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում