«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ը կրկին առաջատար է. հայ գրականություն. փետրվար, 2020

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնումՍյունե Սևադայի «Կախվածություն»գիրքը: Այսժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա պատմվածքները։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաներից որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում էՎարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Երրորդ տեղում էՀարութԿբեյանի«Լոտոն»: Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը...

Տա Թևերի«731 օր քեզ համար»վիպակը չորրորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Հինգերորդ հորիզոնականում էՎարդգես Պետրոսյանի «Ես արդեն մեծացել եմ, մայրիկ»գիրքը: Սերունդների բախումը անխուսափելի է բոլոր ժամանակներում: Խնդիրն ավելի է սրվում, երբ դեռահասները օր առաջ շտապում են կյանքում ինքնահաստատվել ու գործել ինքնուրույն. նրանց թվում է, թե ծնվել են, որպեսզի աշխարհը փոխեն: Գրքի վերջում հեղինակը գրում է. «Գիտեմ, կասեն նաև, որ տասնյոթ տարեկանում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն. «Եթե գիտես այդպիսի մարդ, ասա անունը, հասցեն»: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ»:

Վեցերորդ տեղում էԼևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն»գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Յոթերորդ տեղում էԳոհարՆավասարդյանի«Ինձպիոններչնվիրես»վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահաբար։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Վարդգես Պետրոսյանի«Քաղաքի կիսաբաց լուսամուտները»ութերորդ տեղում է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիպակը նախևառաջ Երևանում 1960-ականներին թափ առած բնակարանային շինարարության մասին է, սակայն գլխավորը կիսաբաց լուսամուտներն են, որոնց ետևում մարդկային ճակատագրեր են: Այսօր էլ ամեն օր բացվում և փակվում են հազարավոր լուսամուտներ, և շարունակվում ու շարունակվելու է մարդու կյանքը հասարակության մեջ ու հասարակության աչքից հեռու, և այսօր էլ կան այն մարդիկ, որոնց հետաքրքրում է կողքի ապրողի անտեսանելի կյանքը, որը երբեմն-երբեմն ի հայտ է գալիս կիսաբաց լուսամուտներից:

Իններորդ տեղում էՆիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ., երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Տասներորդ հորիզոնականում էՄհեր Արշակյանի «Բանաստեղծության փոխարեն»գիրքը: «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն մերձբանաստեղծական տեքստերի հավաքածու է, որտեղ նախնական են բառը, միտքը, զգացումը և նույնիսկ կետադրական նշանը: Հեղինակը տեքստը որսացել է նույնքան անավարտ, որքան՝ ամբողջ կյանքը: Բայց նույնքան ամփոփ, որքան՝ սերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 238
2 0

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 189
3 նոր

Հարութ Կբեյան

«Լոտո»

Newmag 121
4 +5

Տա Թևեր

«731 օր քեզ համար»

հեղ.հրատ 106
5 նոր

Վարդգես Պետրոսյան

«Ես արդեն մեծացել եմ, մայրիկ»

Դարակ 94
6 +4

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 83
7 *

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ.հրատ 56
8 նոր

Վարդգես Պետրոսյան

«Քաղաքի կիսաբաց լուսամուտները»

Դարակ 53
9 -6

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 53
10 նոր

Մհեր Արշակյան

«Բանաստեղծության փոխարեն»

Անտարես 52
Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին