Հասարակական

Փաշինյանն ակնկալում է, որ «Այո»-ն կստանա 800 հազարից ավելի ձայն

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ակնկալում է, որ «Այո»-ն կստանա 800 հազարից ավելի ձայն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա: Սահմանադրության շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ անգամ, եթե 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն որպես պարտություն կընկալի: Փաշինյանը շեշտեց՝ դա ասում է՝ ցույց տալու մարդկանցից յուրաքանչյուրի ձայնի շրջադարձային նշանակությունը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում