Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 11-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք Է գրանցվել: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը: Այդպիսով վարակվածների թիվը հասել Է 11-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել են Իրանից, հաստատվել Է կորոնավիրուսով վարակման փաստը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Շտաբի տվյալներով՝ վարակվածները տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցում: Ավելի վաղ Ադրբեջանում հայտնաբերվել Էր կորոնավիրուսով վարակման ինը դեպք: Բոլոր վարակվածները մինչ այդ եղել են Իրանում: