Հասարակական

ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները Կանանց միջազգային օրը տանկերով վալս կատարելու իրենց արհեստավարժությունն են ցուցադրել «Ալագյազ» զորավարժարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, ռազմակայանի զինծառայող և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար զինծառայողները ցուցադրել են Տ-72Բ տանկերի վիրտուոզ՝ սինքրոն վարում դասական երաժշտության ներքո։

Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ավարտվել է ընտանեկան սպարտակիադայով, զորամիավորման գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ համերգով և զինվորական շիլայով հյուրերի հյուրասիրությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում