Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գրասենյակից, ուղերձում նշված է.

«Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում մարդիկ ջանում են բացատրել կանանց իրավահավասարությունը, ապա մեզանում այդ ամենը նստած է ի վերուստ՝ մեր դարավոր պայքարի ու դրանում մեր ազգային ինքնությունը պահելու բոլոր հատվածներում հայ կանանց ընդգծված դերակատարության միջոցով:

Ժամանակակից ժողովրդավարական ու զարգացած պետության չափանիշների մեջ անասելի կարևոր տեղ ունի կանանց իրավունքների պաշտպանությունը, և այս ոլորտում մենք թեկուզ նկատելի առաջընթաց ունենք, բայց պակաս չեն նաև անելիքները:

Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար: Մաղթում եմ հարատև երջանկություն, ամուր առողջություն և գարնանային բարձր ու ծաղկուն տրամադրություն»:

Հայերեն Русский

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26