Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
