Կարո Փայլանը Էրդողանի համար ամոթալի է որակել Պուտինի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փայլանը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդը մեծ կորուստ ունեցավ և հրապարակել է հանդիպումից լուսանկարները, որտեղ երևում է Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, ով ռուս-թուրքական պատերազմում (1768֊-774թթ.) ջախջախել էր Օսմանյան կայսրությանը, իսկ Էրդողանի և Պուտինի միջև գտնվում էր«Բալկանները անցնելով» "Переход через Балканы" (1877-1878թթ.) բրոնզե քանդակը։

«Էրդողանը մեծ կորուստ ունեցավ Ռուսաստանում: Պուտինը ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Դա բավարար չհամարելով, նա Էրդողանի թիմին նստացրել էր Եկատերինա Երկրորդ թագուհու արձանի տակ, ով բազմիցս հաղթել է Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմում: Էրդողանի անմիջապես ետնամասում տեղադրված արձանը նկարագրում է Ռուսաստանի հաղթանակը Օսմանյան կայսրությանը: Մեծ ամոթ»,- գրել է պատգամավորը:

Բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որտեղ ներկայացված են քննարկումների ժամանակ ընդունած որոշումները:Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Սիրիայում Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

Հայերեն العربية

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը