Արցախ

Արցախի Նախագահը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել մի խումբ անձանց

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել մի խումբ անձանց

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում