Տարածաշրջանային

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Կրեմլում սկսվել են Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Հանդիպումն ընթանում Է դեմ առ դեմ: Ինչպես ճշտել Է Ռուսաստանի ղեկավարը, Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրությունն այն աստիճան Է սրվել, որ պահանջում Է ուղղակի անձնական խոսակցություն: «Ինչպես որ դուք խնդրել Էիք, մենք պատրաստ ենք խոսակցություն սկսել դեմ առ դեմ, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ներգրավել մեր գործընկերներին»,-ասել Է Պուտինը: Թուրքիայի պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ֆինանսների նախարարը, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:
Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում