Հասարակական

Վերաքննիչ դատարանը բավարարել է 26 տարվա սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը բավարարել է 26 տարվա սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է 26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի գործը նոր քննության ուղարկելու դատախազության բողոքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- գրել է Աբրահամյանը:

2019թ. հուլիսի 23-ին Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994թ. ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք էր հանդիսացել Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ներկայացրած դիմումն այն մասին, որ իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին` Հրանտ Գրիգորյանը:

Հրանտ Գրիգորյանը Մհեր Պողոսյանի գործով 1 տարվա ազատազրկման է դատապարտվել` զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում