Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, կասկածելի դեպքերի թեստերի արդյունքները հայտնի կլինեն Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կորոնավիրուսի դեպքչկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը:

«Մինչև այսօր հաստատված որևէ դեպք չունենք: Արցախում վերահսկողությունը շարունակվում է թե տեղի բնակիչների, թե մեզ մոտ եկած զբոսաշրջիկների հետ կապված: Կասկածելի դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ»,-ասաց Կարինե Բալայանը:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու դեպք է արձանագրվել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը հաստատեց, որ Մարտունու շրջանում կորոնավիրուսի կասկածով երկու դեպք եղել է: «Իրանից գալուց հետո մշտական հսկողության տակ են գտնվել, հիմա նրանց ջերմությունը բարձրացել է, հետազոտության ենք ենթարկել և նմուշներն ուղարկել Երևան, որպեսզի ստանանք պատասխանները: Հնարավոր է, որ սովորական գրիպ լինի, պարզապես կասկած կա այնքանով, որ Իրանից են վերադարձել»,- ասաց Հարությունյանը: Ամուսիններն այժմ մեկուսացված են, իրենց լավ են զգում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մինչև այս պահը կորոնավիրուսի որևէ նոր հաստատված դեպք չկա, իսկ օրվա թարմացումը կլինի երեկոյան:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 31 մարդ, ովքերառնչություն են ունեցել այդ տղամարդու հետ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան