Հասարակական

Հայաստանը կստանա նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման ևս 2000 թեսթ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կստանա նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման ևս 2000 թեսթ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նոր տիպի կորոնավիրուսիախտորոշման համար ունի մոտ 1000 լաբորատորթեստ, մարտի 6-ին կստանա ևս 2000 թեսթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Կառլեն Ասլանյանի հետ հարցազրույցի ժամանակայս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բացի այդ, բանակցություններ ենք վարում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հետ: Կա նաև առաջարկ Չինաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Դեռ մտածում ենք՝ նոր թերթեր ձեռք բերել, թե ոչ, որովհետև մինչ օրս եղած թեսթերը ստացել ենք մեր գործընկերների կողմից որպես աջակցություն: Հնարավոր է՝ կարիքը չլինի, որովհետև, իմ կանխատեսումներով, գնում ենք բռնկումների անկման, բացառությամբ՝ մեկ-երկու երկրի: Այդ կանխատեսումները կիսում են նաև շատ մասնագետներ»,- ասաց Թորոսյանը:

Ըստ նախարարի` Հայաստանի սահմանային անցակետերում շարժի հսկողությունը տալիս է իր արդյունքները և, միգուցե, կարիք չլինի հավելյալ թեսթեր ձեռք բերելու:

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում