Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, մահացել Է 66 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, գրանցվել Է մահվան 66 դեպք: Այս տվյալները մարտի 2-ին հրապարակել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1501 դեպք»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում Է, որ «հիվանդության զոհերի թիվը հասել Է 66-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 978 հիվանդացածի եւ 54 մահացածի մասին:

Իրանի առողջապահույթան նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածներն ի հայտ են բերվել Ղոմի նահանգում: Վիրուսի տարածման կապակցությամբ փակվել են դպրոցները, մեկ շաբաթով աշխատանքը դադարեցրել Է Մեջլիսը (խորհրդարանը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա