Միջազգային

ԱՄՆ-ում երկրորդ մարդն Է մահացել նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում երկրորդ մարդն Է մահացել նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի իշխանությունները մահվան երկրորդ դեպքն են գրանցել ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ. որը մարտի 1-ին հրապարակվել Է Քինգի օկրուգի առողջապահության վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, մասնագետները «COVID-19-ով վարակման չորս նոր դեպք են հաստատել օկրուգի բնակիչների շրջանում»: Նահանգում դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 13-ի:

Փետրվարի 29-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել Էին, որ Վաշինգտոնի նահանգում տեղ Է գտել երկրում կորոնավիրուսի վարակման պատճառով մարդու մահվան առաջին դեպքը:

Նշվում Է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել ԱՄՆ-ի Նյու Յորքի եւ Ռոդ Այլենդի նահանգներում, ինչի մասին կիրակի օրը հայտնել են տեղի իշխանությունները:

The New York Times թերթի գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվում Է ավելի քան 80 մարդ, որոնք հաստատ կամ ենթադրաբար վարակվել են կորոնավիրուսով: Նրանց թվում են նաեւ այն անձինք, որոնք արդեն լիովին ապաքինվել են կամ ապաքինվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում