Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել Է 80 հազարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 2912-ի գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 26 դեպք: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքներից մահացել Է 42 մարդ, բոլորն Էլ Հուբեյի նահանգում:

Հայտնաբերվել Է 202 նոր հիվանդացած (196-ը՝ Հուբեյում): Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 32,6 հազար մարդ, ավելի քան 7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 44 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում գրանցվել Է կորոնավիրուսով 573 նոր հիվանդացած եւ դրանից մահվան 35 դեպք: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները