Լույսի, ուրախության և հույսի նկարիչը. փետրվարի 29-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակի կապակցությամբ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, լույս է տեսել «Հուշեր Սարյանի մասին» գիրքը։ Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ օրերս Բեռլինի կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է Սարյանի մասին պատմող ֆիլմի նախագիծը: «Ավաղ, մեր հայրենիքից դուրս քչերը գիտեն Սարյանին: Ֆիլմի նպատակներից մեկն այն է, որ աշխարհը ճանաչի մեծ նկարչին: Սարյանի արվեստը շատ տարբերվող է: Ֆրանսիացի պոետ և արձակագիր Լուի Արագոնն ասել է. «Ժամանակը Սարյանին կդնի մեր Սեզանի, Մատիսի կողքին, միգուցե, նրանցից էլ վեր, քանի որ Սարյանը լույսի, ուրախության, հույսի նկարիչ է»: Բայց, եթե մենք ոչինչ չանենք, ժամանակն ի՛նչ կարող է անել»,-շեշտեց Սաֆարյանը:

Նրա խոսքով`անգամ այն մարդիկ, որոնք ոչ մի պատկերացում չեն ունեցել Սարյանի մասին, տեսնելով նրա կտավներից մեկ-երկուսը, գերվում են նրանով։ «Ցնցող են Սարյանի գործերը, վարակիչ։ Կախարդական է Սարյանի արվեստի ազդեցությունը։ Հետաքրքիր է, որ Սարյանի գործերը տեսնելուց հետո, ինձ հետ նրա արվեստից էին սկսում խոցել նույնիսկ կինոյի այն ոլորտի գործիչները, որոնց գործն առնչված է թվերի, ֆինանսների հետ»,-պատմում է Սաֆարյանը:

Ռեժիսորի համոզմամբ` Սարյանը մեծ է, և մենք չպետք է միայն փետրվարի 29-ին հիշենք նրան: 140-ամյակն առիթ է, որ սկսենք մի ամբողջ տարի Սարյան ներկայացնել աշխարհին, տասնամյակն էլ օգտագործենք 150-ամյակին պատրաստվելու համար:

Նա հիշեց, որ վառ տպավորվել են իր հոր խոսքերը, երբ նա, վերադառնալով Սարյանի ութսունամյակին նվիրված երեկոյից, ասել է. «Սարյանն իսկապես չորս տարին մեկ է մի տարով մեծանում. նշում էինք ութսունամյակը, բայց նա քսան տարեկանի եռանդ ուներ»:

Վերադառնալով «Հեքիաթ.Սարյան» ֆիլմին` Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում այն ստացել է արտադրական փուլի պետական աջակցություն: «Բեռլինի կինոշուկայում էի, քանի որ այդ լայնածավալ նախագիծը հնարավոր է իրականացնել միայն համատեղ արտադրությամբ: Այժմ բյուջեի համալրման փուլում ենք: Որոշ փորձնական նկարահանումներ են արվել, գտել եմ Սարյանին փոքր տարիքում մարմնավորող դերակատարին: Դա կարևոր շրջան է լինելու ֆիլմում: Սարյանը հանճարեղ երեխա է եղել, երիտասարդ՝ եղել է հանճարեղ, ծերունի Սարյանը եղել է իմաստուն և հանճարեղ»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English Русский

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ