Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերը դատապարտող հայտարարություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 26-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Սումգայիթյան կոտորածների 32-րդ և Բաքվի կոտորածերի 30-րդ տարելիցների կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ավելի քան 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց խաղաղ ճանապարհով արտահայտել ինքնորոշման և ազատ ապրելու իր կամքն ու իրավունքը, որին ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին ամենասոսկալի դաժանություններով և կոտորածներով:

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեցին նախապես կազմակերպված զանգվածային ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Օգտվելով ամենաթողությունից և գործի դնելով դաժանության բոլոր հնարավոր գործիքները՝ ջարդարարներն անողոքաբար սպանեցին ու խոշտանգեցին մի քանի տասնյակ հայերի, բռնությունների ենթարկեցին շուրջ 20 000 հայերի՝ թալանելով վերջիններիս ունեցվածքը:

Սումգայիթյան ջարդերին, 1990 թվականի հունվարին հաջորդեցին հայերի կոտորածները Բաքվում, որտեղ ազգությամբ հայ բնակչությունը ենթարկվեց կազմակերպված հարձակումների: Սպանվեցին հարյուրավոր հայեր՝ բացառապես ազգային պատկանելիության համար։ Ոչնչացման սպառնալիքի ներքո հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերի փաստերն արձանագրվել են մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի կողմից (1988, 1990, 1991թթ. բանաձևերում), սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչս օրս հերքում են այս հանցագործությունները և խուսափում են պատասխանատվությունից: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձում են խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Ադրբեջանի այս և այլ հայաշատ քաղաքներում տեղի ունեցած կոտորածները հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետն էին: Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների ձեռագիրը ատելության աստիճանով և կազմակերպվածությամբ նման էր Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության վայրագ ձեռագրին, և կարծես լինեին վերջինիս շարունակությունը:

Կարծում ենք, որ Սումգայիթում և Բաքվում նահատակված հայերի հիշատակը կարիք ունի միջազգային ճանաչման և հարգման: Մենք ոգեկոչում ենք Բաքվում և Սումգայիթում զոհված հայերի հիշատակը և դատապարտում ենք այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկել այդ սարսափելի ոճրագործությունների կազմակերպիչներին, այլև շարունակում են քողարկել և ժխտել դրանց իրականացումը: Մենք դատապարտում ենք նաև ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում, և վստահ ենք, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն առաջին քայլն է դրանց կրկնություններից խուսափելու համար»:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել