Հասարակական

«Երեկոյան Երևան» թերթի խմբագրին և նկարիչներին հանձնվեց «Այո՛» լոգոյի հաղթողին նախատեսված գումարը

4 րոպեի ընթերցում

«Երեկոյան Երևան» թերթի խմբագրին և նկարիչներին հանձնվեց «Այո՛» լոգոյի հաղթողին նախատեսված գումարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին «Այո» քարոզարշավի լոգոյի մրցույթի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Ղանդիլյանին և հանգուցյալ Ստյոպա Նարոյանի դստերը` Սյուզաննա Նարոյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հենց այս թերթի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի համարում է տպագրված եղել հայտնի էսքիզը, որի մասն է կազմել նաև «Այո»-ի բրենդինգի մրցույթում հաղթած տարբերանշանը: Մրցույթի հաղթողի համար նախատեսված էր 3 միլիոն դրամ գումար:

«Այո»-ի շտաբը որոշում է կայացրել գումարը հանձնել բնօրինակի հեղինակի` հանգուցյալ Ստյոպա Նարոյանի ընտանիքին, ինչպես նաև նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին և «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, ովքեր տեղեկություն են տրամադրել և օգնել գտնել հեղինակին:

«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ լոգոն պահպանելու և օգտագործելու են քարոզարշավի ընթացքում:

«Արդարությունը վերականգնելու համար և նաև բարոյական առումով ճիշտ ու մաքուր գործընթաց ունենալու համար այս հաղթողի համար նախատեսված 3 միլիոն դրամը պետք է բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարչի և խմբագրի միջև»,- ասաց Պապիկյանը:

«Երեկոյան Երևան» թերթի խմբագիրՆորայր Ենգիբարյանի խոսքով` 1991 թվականի անկախության հանրաքվեի օրերին ամբողջ Հանրապետությունում շատ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում, և թերթի աշխատակազմը փորձում էր այդ ոգին տեղափոխել թերթի էջեր:

«Ստյոպա Նարոյանի այդ նկարը հենց այնպես չի ստեղծվել, ինչ-որ մթնոլորտ էր պետք, պայմաններ… Այդ պայմանները հասունացել էին, և Նարոյանի կատարյալ նկարը ստեղծվեց: Ես վատ բան չեմ տեսնում «Այո»-ի կրկնվելու մեջ, որովհետև դա խորհրդանշում է կապը այս հանրաքվեների միջև»,- նշեց Ցոլակ Ղանդիլյանը:

«Արմենպրես»-ը Ազգային արխիվում գտել էր հոնորարների դուրսգրման փաստաթուղթը, որը հավաստում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը Ստյոպա Նարոյանն է:

Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիրԵնգիբարյանը երկու նկարչի անուն էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակների:«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագրի արտահայտությունն է:

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում