Սպորտ

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

 «Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Գենտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին «Գենտ»-ի ֆուտբոլիստները, և 25-րդ րոպեին Քրիստիան Դեյվիդն առաջ մղեց «Գենտ»-ին: Սակայն ընդամենը 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Կլյուվերտը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, բայց քանի որ «Ռոմա»-ն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով, իտալական թիմն էլ կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում