Միջազգային

ԱՄԷ-ում կառուցվող նոր աշտարակը կգերազանցի Բուրջ Խալիֆայի գրանցած համաշխարհային ռեկորդը. դեսպան

6 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում կառուցվող նոր աշտարակը կգերազանցի Բուրջ Խալիֆայի գրանցած համաշխարհային ռեկորդը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա սկզբին ի հայտ են եկել դրական ցուցանիշներ, որոնք վերաբերում են ԱՄԷ տնտեսության որակական վերափոխմանը, հատկապես գազի հանքավայրերի ոլորտում խոստումնալից բացահայտումների և վերջին երկու ամիսների ընթացքում հայտարարված զարգացման նախագծերի փաթեթի ֆոնին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին:

«Այս ցուցանիշներին օժանդակել են մասնագիտացված զեկույցները, որոնք ցույց են տվել, որ ԱՄԷ-ի տնտեսությունը կանգնած է մի շարք ոլորտներում կարևոր փուլի նախաշեմին, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, երբ ԱՄԷ-ն հայտարարեց Դուբայում և Շարժայում գազի երկու հանքավայրերի հայտնաբերման, ինչպես նաև նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ օրական 4 միլիոն բարելի հասցնելու իր մտադրության մասին և Բարաքա խաղաղ ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի հանդիսավոր բացմանը զուգընթաց, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը՝ բավարարելով երկրի կարիքների 25%-ը»,- ասաց դեսպանը:

Նա հայտնեց, որ առաջիկա հոկտեմբերին Expo Dubai2020-ի մեկնարկին ընդառաջ` կանխատեսվում է, որ տնտեսության բոլոր ոլորտներում կգրանցվեն զգալի շահույթներ՝ հասնելով 122,6 միլիարդ դիրհամի:

Նույն համատեքստում շինարարության և տուրիզմի ոլորտների, նաև բանկային համակարգի բացառիկ արդյունքներն արտացոլել են Էմիրությունների տնտեսության ամրությունն ու ներդրումային գրավչությունը։

ԱՄԷ-ն 2020 թվականը մեկնարկել է դաշնային բյուջեի ընդունմամբ, որն ամենամեծն է պետության հիմնադրումից ի վեր և ընդհանուր առմամբ առանց դեֆիցիտի կազմում է 61,354 միլիարդ դիրհամ: Բյուջեն հավասարապես հատկացվել է սոցիալական զարգացման ոլորտին, կառավարական գործերին և ենթակառուցվածքներին, տնտեսական ռեսուրսներին և կենսաթոշակներին:

«Վերադառնալով առաջիկա ժամանակահատվածում ԱՄԷ-ի տնտեսության գործունեության դրական ցուցանիշներին՝ ԱՄԷ-ն հայտարարել է «Ջաբալ Ալի» կոչվող բնական գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին, որի հսկայական պաշարները գնահատվում են 80 տրիլիոն խորանարդ ֆուտ:

Իր հերթին, Շարժայի նավթային ազգային «Snook» կազմակերպությունը հայտարարել է «Մահանի» անունը կրող նոր բնական գազի հանքավայրի հայտնաբերման մասին, որի օրական շրջանառությունը հասնում է մինչև 50 միլիոն խորանարդ ֆուտի:

Աբու Դաբի Էմիրությունում նավթային «Ադնոկ» ազգային ընկերությունը հայտարարել է ծովային օբյեկտներ կառուցելու համար «Դելմա գազի դաշտ» զարգացման ծրագրի շրջանակում երկու պայմանագրերի կնքման մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,65 միլիարդ դոլար:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի նախագծերին, ապա «Շեյխ Զայեդի բնակարանային ծրագիրը» նախատեսում է երկրի տարբեր էմիրություններում այս տարի 6 բնակելի թաղամասեր շահագործման հանձնել, որի արժեքը կազմում է երկու միլիարդ 20 միլիոն 499 հազար դիրհամ` ներառելով 1726 վիլաներ Դուբայում, Աջմանում և Ռաս Ալ Խայմայում:

Փետրվարին ԱՄԷ-ն Ֆուջեյրա էմիրությունում մեկնարկել է «Շեյխ Մուհամմադ բն Զայեդ բնակելի քաղաք» ծրագիրը, որի կառուցման արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ 900 միլիոն դիրհամ»,- նշեց դեսպանը:

Տեղափոխվելով Դուբայի էմիրություն՝ Բուրջ Խուր Դուբայի շինարարական աշխատանքները, որի բացման արարողությունը նախատեսվում է մինչև հոկտեմբերին Expo Dubai 2020 - ի մեկնարկը, շարունակվում են։ Հատկանշական է, որ աշտարակի բարձությունը կհասնի 928 մետրի՝ գերազանցելով Բուրջ Խալիֆայի գրանցած համաշխարհային ռեկորդը:

Դեսպանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ երկրի ապրանքային արտահանումը 2019-ին աճել է 4,2% -ով՝ հասնելով 330,2 մլրդ դոլարի, 2018 թ.-ին գրանված 316.9 միլիարդ դոլարի դիմաց: Իսկ ապրանքատեսակների ներմուծման աճը 2019-ին կազմել է 4.3%՝ հասնելով 245.4 միլիարդ դոլարի ՝ 2018-ին գրանցված 235.4 միլիարդի դիմաց:

Արտահանման և ներմուծման աճի ֆոնին գրանցվել է առևտրային հաշվեկշռի 4,1% աճ։

Ազգային բանկերի հետ արտարժույթով ավանդների ընդհանուր մնացորդը 2019 թ.-ին աճել է գրեթե 381 միլիարդ դիրհամով՝ գրանցելով 5% աճ` 2018-ի 363.27 միլիարդ դիրհամի համեմատ:

Զբոսաշրջության ոլորտում ԱՄԷ-ն ամրապնդել է իր դիրքերը որպես աշխարհի կարևորագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ 2019-ի վերջին հյուրանոցներում գրանցված հյուրերի թիվը հասցնելով մոտ 26 միլիոնի:

ԱՄԷ-ն Համաշխարհային տնտեսական ֆորումի ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ամենամյա ինդեքս 2019-ի համաձայն՝ 15.3 միավորով տարածաշրջանում զբաղեցրել է առաջին և աշխարհում 33-րդ տեղը։

Համաշխարհային մրցունակության առումով, անցյալ տարի ԱՄԷ-ն զբաղեցրել է առաջին տեղը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի 2019 գլոբալ մրցունակության զեկույցում, որը գնահատում է 141 երկրների մրցունակության կարողությունը:

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում