Հասարակական

Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

1 րոպեի ընթերցում

Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին մասնակի բավարարեց առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը:

Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ:

Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում